National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.05.2018
ՀՀ ԱԺ աշխատակազմը կշարունակի լինել ամենակարգապահ, ամենակազմակերպված եւ ամենաարդյունավետ կառույցներից մեկը մեր երկրում
1 / 6

Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի նախապատրաստական աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու եւ ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ կատարելու համար մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով են պարգեւատրվել պետական համակարգի աշխատակիցներ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ նախապատրաստական փուլում մասնագիտական մոտեցումը եւ արհեստավարժությունը նախապայման ստեղծեցին, որպեսզի արարողությունը բարձր գնահատականի արժանանա ինչպես երկրի քաղաքական ղեկավարության, այնպես էլ միջազգային կառույցների ու հյուրերի կողմից:

Արա Սաղաթելյանը մասնավորապես ընդգծել է, որ խորհրդարանն ունի իրավիճակը կայունացնող առաքելություն, ինչը հատկապես կարեւոր է այս շրջանում՝ փաստելով, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը քաղաքական ուժերից անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող մարմին է եւ անկախ քաղաքական հանգամանքներից պարտավոր է շարունակել լինել ամենակարգապահ, ամենակազմակերպված եւ ամենաարդյունավետ կառույցներից մեկը մեր երկրում:

Շնորհակալություն հայտնելով կատարված եւ կատարվող աշխատանքների համար՝ Արա Սաղաթելյանը հավելել է, որ Ազգային ժողովի աշխատակազմը, լինելով ապաքաղաքական մարմին, անկախ յուրաքանչյուրի անձնական մոտեցումներից եւ համակրանքից, պետք է շարունակի ապահովել հավասար պայմաններ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am